Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Արամուսի ջրագծերը օրենքից դուրս են հայտարարվել

Կոտայքի մարզի Արամուս գյուղի ջրագծերը օրենքից դուրս են հայտարարվել։

«Վեոլիա ջուր» ֆրանսիական ընկերությունը, որը «վարձակալել» է Հայաստանի ջրմուղկոյուղիների ենթակառուցվածքները, հրաժարվում է վերանորոգել Արամուսի ջրախողովակները։ Ամառանոցային թաղամասի 1-ին և 2-րդ փողոցներում մոտ 85 ընտանիք է ապրում։ Տաք ամիսներին ջուրը միացնում են ժամով, ձմռանը մատակարարումը դառնում է շուրջօրյա, բայց փտած խողովակները ցրտին չեն դիմանում․ պարբերական վթարներից հետո թաղմասը ջրազրկվում է։

«Վեոալիան» համարում է, որ այդ խնդիրը «դուրս է իր պատասխանատվությունից»։

Արամուսի բնակիչ Լյուսյա Մելիքյանի դիմումներին ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանը 2024-ին գրավոր պատասխանել է, թե Ամառանոցային թաղամասն ընդգրկված է Ընկերության կողմից իրականացվելիք կապիտալ աշխատանքների ծրագրում․ «մեկնարկը նախատեսվում է 2024-ին, իսկ ավարտը՝ 2025-ին»։ Ոչ մի աշխատանք էլ չի արվել։ Մարիաննա Շահինյանը 2025-ի տարեվերջին նոր նամակ է ուղարկել բնակիչներին․ «ելնելով առաջնահերթության սկզբունքից» թաղամասը, այո, չի ընգրկվել հիշատակված ծրագրում, բայց կընդգրվի «2025-2031 թվականների ընդլայնված ներդրումային ծրագրերի ցանկում»։ Արդեն այս տարվա փետրվարին Շահինյանը գրել է, թե իր ղեկավարած ընկերությունը ոչինչ չի պատրաստվում անել։

«Առաջ ցրում էին՝ կանենք, բայց հետո։ Հիմա ուղիղ ասում են, որ ոչինչ չեն անելու։ Ասում են՝ գնացեք գյուղապետից պահանջեք։ Բայց համայնքապետարանը ջրախողովակներ փոխելու համար բյուջե չունի, դա իրա պարտականությունների մեջ չի մտնում», — Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչներից մեկը։

«Վեոլիա ջուր»-ը նոր հիմնավորում է մտածել՝ Արամուսի հիմնական ջրագիծը ապօրինի է, իրենք այն չեն ճանաչում, հետևաբար չեն փոխի և չեն վերանորոգի։ Խոսքը, մասնավորապես, 100 միլիմետր տրամագծով պողպատե խողովակի մասին է, որն անցնում է Աբովյան քաղաքի ջրամբարից դուրս եկող գետի վրայով և որից օգտվում են թե՛ արամուսցիները, թե՛ հարևան Մայակովսկի գյուղի բնակիչները։

«Ժամանակին [ջրատարը] կառուցվել է շինարարական նորմերի բազմաթիվ խախտումներով, և ջրամատարարարման այդ համակարգը չի ընդունվել ոչ նախորդ ջրամատակարարի, ոչ էլ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։ Քննարկվող ջրամատակարարման համակարգը փոխարինելու հարցը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանատվությունից», — ասում է ընկերության տնօրենը։

Արամուսի բնակիչները կարծում են, որ Շահինյանն այսպես փորձում է զուտ մոլորեցնել իրենց։

— Եթե ջրամատակարարման համակարգը չեն ճանաչում, եթե համարում են, որ ապօրինի ա, ինչի՞ են օգտագործում, շյոչիկներ դնում վրեն, ջուր բաց թողնում դրանով։ Խի՞ են շահագործում էտ ապօրինի համակարգը ու փող վերցնում մեզանից։ Երբ որ փող են աշխատում էտ խողովակի հաշվին՝ օրենքով ա, երբ որ էտ նույն խողովակը պետք ա վերանորոգեն՝ էլ օրենքով չի։

— 95 թվականին դիմել ենք Ջրային կոմիտե, ասել են՝ խողովակը քաշեք, մենք կգանք, հաշվիչները կդնենք, կօգտագործեք։ Քաշել ենք, օգտագործել ենք, փողը տվել ենք իրանց։ Ի՞նչ ա նշանակում՝ գրանցված չի ընկերության բալանսում։ Ո՞վ պիտի գրանցեր, որ չի գրանցել։ Լավ, ասենք թե էս փտած խողովակները օրինական չեն, ուրեմն թող գան օրինականը քաշեն։ Իրանք չեն պատրաստվում դա անել։ Թքած ունեն, որ ջրի մեծ կորուստ կա, որ մարդիկ ժանգ են խմում կամ ջուր չունեն։ Մեկը մյուսի վրա ա գցում։ 

— Ամեն տարի սառում պայթում ա։ Փող ենք հավաքում, կանչում ենք մեր գյուղի վարպետին, որ ինքը վերանորոգի։ Էտ գործն անելուց վերջերս ընկել էր, ոտքը ջարդել։ Վեոլիային ասում ենք՝ եկեք սարքեք, ասում են՝ չէ։ Հետո նենց են պտտացնում, որ եթե բողոքենք, ջրերը առհասարակ կանջատեն։

Արամուսի Ամառանոցային թաղամասի փողոցները մինչև հիմա ասֆալտապատված չեն։ Պատճառը նույնն է՝ փտած խողովակների վրայով ասֆալտ գցելու իմաստ չկա։

Իրար են մեղադրում

Ով է մեղավոր, որ Հայաստանով մեկ փտած, մաշված ջրախողովակները չեն վերանորոգվում և նորերը չեն կառուցվում։

Պետությունը ֆրանսիական կորպորացիայի հետ պայմանագիր է կնքել 2016 թվին։ Սնանկացած  ջրմուղկոյուղիների ենթակառուցվածքները 15 տարի ժամկետով վարձակալման են հանձնվել։ «Վեոալիան» պարտավորվել է կատարել տարեկան առնվազն 1.5 միլիարդ դրամի «պարտադիր կապիտալ աշխատանքներ» մաշված ենթակառուցվածքները վերանորոգելու համար, իսկ Հայաստանը պարտավորվել է փոխհատուցել այդ ծախսերը։

Միշտ չէ, որ ընկերությունն այդ ծավալի վերանորոգումներ է արել։ Միշտ չէ, որ Հայաստանը ֆինանսավորել է։ 2018 թվականին, օրինակ, «Վեոլիա ջուրը» հրաժարվել է կատարել ծրագրված վերանորոգումների մոտ 50 տոկոսը (ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ)։ Կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և սպասարկող ընկերությունը ջրի մատակարարման ձախողման մեջ մեղադրում են միմյանց՝ պատասխանատվությունը գցելով մեկը մյուսի վրա։

«Վեոլիա ջուրը» միշտ նշում է, որ կնքված է վարձակալության պայմանագիր, թեև փաստացի դա սպասարկման կամ հանրային ծառայության պայմանագիր է։ Այդ տրամաբանությամբ ընկերությունը պատասխանատու է միայն իր վարձած գույքի համար․ պատրաստ է վերանորոգել վթարվող խողովակները, բայց նորերը չի սարքելու։

Վերջին տարիներին ջրամատակարարումը համատարած վատթարացել է։ Երևանում չզգուշացված ջրանջատումներ են լինում, գյուղերի մի զգալի մասում վաղուց դադարեցվել է շուրջօրյա մատակարարումը և սահմանվել է գրաֆիկ։ Գյուղացիները ստիպված են կատարել մոտ 150 հազար դրամի ծախս՝ գնել բաք, ջրամղիչ պոմպեր և խողովականեր, որ շուրջօրյա ջուր ունենան։ Սա փաստացի մեծացնում է ջրի վարձը, քանի որ ջրի պոմպերը ծախսում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա (4 հոգանոց ընտանիքի հոսանքի վճարը ամսական մոտ 5000 դրամով ավելանում է)։

Խողովակների մաշվածությամբ է պայմանավորված նաև խմելու ջրի ահռելի կորուստը՝ տարբեր հաշվարկներով մինչև 65 տոկոս։

Տե՛ս նաև

Ավշար գյուղում խմելու ջուր չկա
Նոր Հաճնին պատժում են Վեոլիա ջրի դեմ դուրս գալու համար
Վեոլիան մեր սիրուն աչքերի համար չի մտել Հայաստան․ Նոր Հաճնի փորձը
«Ընդամենը վարձակալ» Վեոլիային ստիպում են վերանորոգել փտած ջրագծերը
Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս
Արճիս համայնքի բնակիչները խմելու ջուր են պահանջում
«Ջուրը քիչ է, էդքանն ենք կարում տանք»․ մի շարք համայնքներում օրերով ջուր չկա
Կեղտաջրերը լցվում են տուն

The post Արամուսի ջրագծերը օրենքից դուրս են հայտարարվել first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России