«Գաղափարի փուլ» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր
«Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
Նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը եւ (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում: Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 75 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչեւ ապրիլի 27-ը՝ այստեղ։ Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ։