«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ՀՀ կառավարությանը «անհապաղ բանակցություններ վարել»
Ինչպես հայտնում է Trend-ը՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեսպաշտություն է Հայաստանի կառավարության կողմից, որը թույլ չի տալիս ադրբեջանցիներին վերադառնալ եւ ապրել իրենց տներում, շահարկել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները: Այն, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, եւ որ այս երկրում շարունակվում է մոնոէթնիկ պետականության, էթնիկ զտումների եւ համակարգված ռասայական խտրականության վիճակը, մեծ անարդարություն է եւ մեծ խոչընդոտ տեւական խաղաղության հաստատման համար»։