Զախարովա. «Արեւմուտքը ցանկանում է ամրանալ մեր դաշնակից Հայաստանում»
«Այն ծավալվում է ԵՄ միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության տրամաբանությամբ: Հետեւաբար, պետք է դրան համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը՝ ամեն գնով ամրանալ մեր դաշնակից Հայաստանում։ Այս փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Արվում է ամեն ինչ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն այս նախաձեռնության վերաբերյալ։
Բացի այդ, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը եւ ԵՄ առաքելությունը սերբական Կոսովո նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրը»: