Anthropic-ը Claude-ում գործարկել է առողջապահական գործիքների փաթեթ
Anthropic ընկերությունը ներկայացրել է Claude for Healthcare գործիքների փաթեթը, որը մշակվել է ԱՄՆ-ի բժշկական տվյալների պաշտպանության մասին օրենքի՝ HIPAA-ի (Health Insurance Portability and Accountability Act) պահանջներին համապատասխան։
Anthropic-ը համագործակցում է HealthEx ստարտափի հետ, որը թույլ է տալիս հիվանդներին չատբոթին միացնել տարբեր բուժհաստատություններից իրենց էլեկտրոնային բժշկական քարտերը, ինչպես նաեւ առողջության մոնիտորինգի հավելվածները՝ Apple Health եւ Android Health Connect։
Claude-ը կկարողանա վերլուծել օգտատիրոջ առողջական վիճակը եւ պատասխանել հարցերին՝ հիմնվելով այդ տվյալների վրա։ Գործիքն աշխատում է ընկերության վերջին ֆլագմանային մոդելի՝ Claude Opus 4.5-ի հիման վրա։
Կլինիկաներն ու բժշկական ստարտափները կարող են օգտագործել Claude-ը հիվանդների մասին տեղեկատվություն գտնելու համար, իսկ բժիշկներն ու ադմինիստրատորները՝ «ավելի արագ հաշվետվություններ գրելու» նպատակով։
Ֆունկցիաները հասանելի են Pro եւ Max բաժանորդներին, իսկ կազմակերպությունների համար անհրաժեշտ է Enterprise փաթեթի ձեւակերպում։ Բժշկական քարտերին եւ տվյալների բազաներին մուտքը ներկայում հասանելի է միայն ԱՄՆ-ում։
[[gallery1]]
OpenAI-ը ChatGPT-ի ներսում Health բաժինը գործարկել է 2026 թվականի հունվարի 8-ին։ Այն թույլ է տալիս միացնել ֆիթնեսի եւ առողջության մոնիտորինգի հավելվածներ, ինչպիսիք են Apple Health-ը, Function-ը, MyFitnessPal-ը, Weight Watchers-ը եւ Peloton-ը։ Ինչպես նաեւ էլեկտրոնային բժշկական քարտեր (դրանք նույնպես հասանելի են միայն ԱՄՆ-ում)։