Մարկո Ռուբիո. TRIPP-ը որեւէ կերպ չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը
Ռուբիոն ասել է այս մասին Վաշինգտոնում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ TRIPP-ի իրականացման շրջանակի ստորագրման արարողությունից առաջ։
«Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել այս համաձայնության իրականացման ուղղությամբ, որը, մեր կարծիքով, անհավանական լավ օրինակ է։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար եւ տնտեսական բարգավաճման հնարավորություն կապահովի, բայց կանի դա այնպես, որ ոչ մի կերպ չի վտանգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Այստեղ ինքնիշխանության հարց չկա. սա հարգալից է նրանց ինքնիշխանության նկատմամբ։
«Կարծում ենք, որ TRIPP-ը իսկապես օրինակ կդառնա, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար՝ առանց որեւէ կերպ կասկածի տակ դնելու կամ վտանգելու սեփական ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։