Այսօր Երեւանի որոշ փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես կդադարեցվի երթեւեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ հատվածում, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ հատվածում։