ՌԴ բազայի մոտոհրաձիգները դաշտային պարապմունքներ են անցկացնում
Մեկ ամսվա ընթացքում նրանք դաշտային պարապմունքների կմասնակցեն բարձրադիր պայմաններում՝ ծովի մակարդակից 1,5-2,5 հազ. մ բարձրության վրա: Պարապմունքներին կմասնակցի ավելի քան 1000 զինծառայող:
Ծրագրով նախատեսված է նաեւ, որ անձնակազմը պետք է յուրացնի հետախուզման ժամանակակից համալիրները, կառավարումը եւ կապը, ինչպես նաեւ «Ռատնիկ» նորագույն հանդերձանքը, որը միավորումը ստացել է 2015թ. վերջում:
Անհատական պարապմունքների ավարտից հետո յուրաքանչյուր զինծառայող կատեստավորվի, որի համար մարտական պատրաստվածության հիմնական առարկաներով պետք է նորմատիվներ հանձնի: Այնուհետեւ կմեկնարկեն մարտական մեքենաների եւ մոտոհրաձգային բաժանմունքների անձնակազմերի գործողությունների ներդաշնակեցման պարապմունքները: