Արթուր Սարկիսովը գոհ է «Վոլգայի» ձմեռային հավաքից
Առաջին օրը ֆուտբոլիստները հիմնականում ձմեռային մարզաձեւերով են զբաղվել: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դահուկներ է քշել:
«Թեեւ կյանքումս 2-րդ անգամ էի դահուկասպորտով զբաղվում, բայց շատ հավանել եմ: Ֆիզիկապես շատ դժվար էր, բայց բոլորս էլ կարողացանք հաղթահարել տարածությունը: Հավաքը հետաքրքիր է անցնում, տոներից հետո շատ կարեւոր է վերականգնվել»,- Սարկիսովի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ թիմով նաեւ հոկեյ են խաղացել ու ուրախ ժամանակ անցկացնել: