Սիմոնյան. ԱՄՆ-ում խաղալը Մովսիսյանի համար հետընթաց քայլ չէ
«Եթե Յուրան որոշել է վերադառնալ ԱՄՆ-ը, ապա նրան կարելի է ցանկանալ միայն հաջողություն: Ֆուտբոլն այսօր այնտեղ զարգանում է բուռն տեմպերով, այդ իսկ պատճառով ես չեմ համարում, որ տեղափոխությունը Մովսիսյանի կարիերայում հետընթաց քայլ է»,-Սիմոնյանի խոսքերը մեջբերում է rusarminfo.ru-ն:
Նա նշել է, որ վնասվածքից հետո հարձակվողը չի կարողացել ամրապնդել տեղը «Սպարտակի» հիմնական կազմում: Ըստ նրա՝ ֆուտբոլիստը պատճառը պետք է փնտրի հենց իր մեջ. «Հնարավոր է, որ նա կորցրել է իր հանդեպ պահանջկոտությունը»:
Վերջերս Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը հայտարարել էր, որ ռուսական եւ ամերիկյան կողմերի միջեւ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքում հայ հարձակվողը հնարավոր է համալրի «Real Salt Lake»-ի կազմը: