Impact Acceleration Program-ն ընդունում է հայտեր ստարտափներից
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Ցե-Քվադրատ Ամպեգա սոցիալական հիմնադրամի (C-Quadrat Ampega Armenia) հետ համատեղ եւ RECONOMY-ի (Sida/Helvetas) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Սոցիալական ազդեցությամբ ստարտափների աքսելերացիոն ծրագիր» (Impact Acceleration Program)՝ սոցիալական չափելի ազդեցություն ունեցող վաղ փուլի ստարտափների համար:
Համատեղ ջանքերով մշակված (co-creation) ծրագիրն առաջարկում է՝
• $30,000–$100,000 չափով բաժնեմասնակցային ներդրում «Ցե-Քվադրատ Ամպեգա» սոցիալական հիմնադրամի կողմից;
• Հասանելիություն միջազգային մենտորներին, լաբերին եւ հետագա ներդրումային ցանցերին;
• Աջակցություն MVP (նվազագույն կենսունակ արտադրանքի) ստեղծմանը եւ ներդրողներին ներկայանալի խոսքի (pitch) մշակմանը։
Կարող են դիմել վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափները, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) համահունչ լուծումներ առաջարկողները, Հայաստանում գրանցված կամ գրանցվող ընկերությունները, բաժնեմասնակցային ներդրումներ (ոչ դրամաշնորհ) ստանալուն պատրաստ ստարտափները։
Հատկապես խրախուսվում են կանանց, երիտասարդների եւ բավարար չափով չներգրավված համայնքների ներկայացուցիչների կողմից ղեկավարվող ստարտափների հայտերը:
Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 10-ն է, մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կանաչ եւ ներառական տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Հելվետասի (Helvetas Swiss Intercooperation) կողմից Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան գործընկերության երկրներում։