Բլումբերգը որոշեց չառաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում
«Բազմաթիվ ամերիկացիներ կոչ են արել ինձ առաջադրվել որպես անկախ թեկնածու: Ես գնահատում եմ նրանց վստահությունը և լրջորեն մտածել եմ այդ հարցի շուրջ: Սակայն ուսումնասիրելով տվյալները՝ հստակ տեսնում եմ, որ չէի կարող հաղթել»,- Bloomberg View-ի իր սյունակում գրել է Մայքլ Բլումբերգը:
2013 թվականին Նյու Յորքի ղեկավարմանը հրաժեշտ տված Մայքլ Բլումբերգը նշել է, թե պատրաստ չէ տալ այն թեկնածուի անունը, ում աջակցելու է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում:
73-ամյա Բլումբերգի՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին լուրերը մամուլում հայտնվեցին հունվարի վերջերին, նա ինքը չէր բացառել նման հնարավորությունը: