Եվրամիությունը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
Անցած ամիս Իրանը բավական կոշտ արձագանքեց ՄԱԿ-ի զեկույցին, որը ևս անդրադարձել էր երկրում մարդու իրավունքների խախտումներին: Պաշտոնական Թեհրանն այն անվանել էր «կողմնակալ, խտրական և քաղաքական դրդապատճառներով կառուցված»: Զեկույցում նշված էր նաև, որ միայն անցած տարի Իրանում հազարից ավելի մահապատիժ է իրականացվել, ընդ որում զգալի մասը՝ դեռահասների նկատմամբ: