Գառնեցիները փակել են գյուղ տանող գլխավոր ճանապարհը
Ծրագիրը քննարկվել է դեռևս երկու տարի առաջ, և դեռ այն ժամանակ գառնեցիները պնդում էին, որ ծրագրի իրագործման դեպքում իրենց հողերը կմնան անջրդի, քանի որ գյուղի կողքով անցնող Ազատ գետի ջուրն առանց այդ էլ պակասել է։
Նախագծին կողմ արտահայտվող Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, վկայակոչելով կառավարության որոշումը, պնդում է, որ ծրագիրը շահավետ է նաև գառնեցիների համար, քանի որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ընդգրկված է նաև Գառնին ջրով ապահովելու ծրագիր։
Այս պահին Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը հորդորում է բնակիչներին բացել ճանապարհը, գյուղացիները, սակայն, չեն ենթարկվում։
Մանրամասներն՝ ավելի ուշ