Ապրիլի 15-ին քննարկվելու են ռուսական զենքի ստացման հարցերը
Դրա համաձայն, պաշտպանության նախարարը պետք է.
ա. հստակեցնի մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը,
բ. ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի եւ ստորագրի տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահին կառաջարկվի մինչեւ 2016 թվականի ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: