Հովհաննես Բաչկովը Թուրքիայի մրցաշարի կիսաեզրափակչում է
Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը (64 կգ) հաղթել է Փեթ Մաքքորմաքին (Մեծ Բրիտանիա) եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:
Այսօր ավելի վաղ պարտություն էր կրել Անուշ Գրիգորյանը (52 կգ) ու դուրս մնացել հետագա պայքարից: Քիչ անց ռինգ են դուրս գալու նաեւ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արամ Ավագյանը (56 կգ):