«Մենք զրպարտության զոհ ենք», ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը
Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին The Washington Times-ին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:
«Տարածաշրջանում վերջերս տեղի էր ունեցել բռնության սրացում: Նախագահ Իլհամ Ալիեւի վաշինգտոնյան դրական այցի վերջին արձագանքները վկայում են այն մասին, որ մենք թշնամիներ եւ անբարյացակամ երկրներ ունենք: Այնպես որ, մի զարմացեք, որ մեր հասցեին նման կտրուկ քննադատություն է հնչում»,- ասել է դիվանագետը:
«Մենք դեմ չենք քննադատությանը, եթե այն կառուցողական է»,- նկատել է Սուլեյմանովը: