Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ մասնակից երկրների դեսպաններին
«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը եւ ընդգծել նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։