ՀՀ ՊՆ զորամասում զինվոր է մահացել, դեպքի հանգամանքները պարզվում են
«Ապրիլի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում: