Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Կարեն Միրզոյանի հետ
«Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին», - նշված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, - «Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը»: