Գևորգ Ղազարյանը շատ երկար դադարից հետո խաղադաշտ է վերադարձել
Պորտուգալիայի առաջնությունում կայանում են 13-րդ տուրի հանդիպումները:
5-րդ հորիզոնականում գտնվող «Մարիտիմուն» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Մորեյրենսիի» հետ:
Խաղի 75-դր րոպեին «Մարիտիմուի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու հարձակվողը խաղադաշտ դուրս չէր եկել մոտավորապես 9 ամիս: Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Հայաստան-Ղազախստան հանդիպման սկզբնամասում:
Այս խաղից հետո «Մարիտիմուն» 24 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնակոնը: