Սննդի անվտանգության կանոները չպահելու հետևանքով որոշ մանկապարտեզների գործունեությունը դադարեցվել է. Վահե Դանիելյան
Սննդի անվտանգության կանոները չպահելու հետևանքով որոշ մանկապարտեզների գործունեությունը դադարեցվել է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյան՝ մասնավորեցնելով, որ խոսքը վերաբերում է Շիրակի և Արարատի մարզերին: Սակայն նա նշեց, որ ՀՀ-ում սննդի անվտանգության կանոների խախտման հետևանքով մահվան դեպքն չի գրանցվել:
- Պարո՛ն Դանիելյան, այս ընթացքում ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել, ո՞ր ոլորտներն են հիմնականում խնդրահարույց, որտեղ ամեն տարի խախտումներ եք արձանգրում:
- Եկեք նայենք ռիսկերի տեսանկյունից, իսկ մեզ համար առավել վտանգավոր է բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտները՝ կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, որտեղ ամենաբարձր ռիսկը հիգենայի հետ կապված խնդիրներ են: Արտադրությունում հիգենայի վիճակը կարող է ցավալի ազդեցություն ունենալ ապրանքի որակի և անվտանգության վրա: Հիմնականում արտադրանքի գործընթացի արգելքի միջոցները կիրառում են այն պարագայում, երբ հայտնաբերում են վտանգավոր սննդամթերքի թողարկում և արտադրությունում հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, իսկ սրանք այն կոպիտ խախտումերն են, որոնք հանդիպում են մինչ օրս:
- Տարվա կտրվածքով քանի՞ դեպք է գրանցվել, որ ստիպված եք եղել դադարեցնել տնտեսվարողի գործունեությունը:
- Միայն 2017 թ.-ի ստուգումներով 50-ից ավել տնտեսվարող սուբյեկտների մասով արտադրական գործընթացի արգելանքի որոշում է կայացվել: Նրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է, մինչև այն պահը, երբ համապատասխան թերությունները վերացվել են: Ինչ վերաբերում է հիմքին ասեմ, որ կապված են եղել և՛ հիգենայի, և՛ անորակ սննդամթերքի թողարկման հետ:
- Օրինակ բերենք հենց վերջին 50 տնեսվարողին, նրանցից քանի՞սն են շտկել խնդիրներն ու շարունայել գործունեութունը, եղե՞լ են դեպքեր, որ դադարեցրել են իրենց հետագա գործունեությունը:
- Այո՛, կան մի քանի արտադրողներ, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն 99 տոկոս և ավելի տնտեսվարողները շտկում են թերությունները և շարունակում գործունեությունը: Գումի, Մալաթիայի շուկաների մսամթերքի բաժինները կարող եք նայել, թե ինչպես են փոխվել, մինչև փոփոխություն ամեն չափանիշով չի համապատասխանում, մենք արգելանքի դադարեցման որոշում չենք կայացնում:
- Եղե՞լ են դեպքեր, որ տնտեսվարողը սննդի որակի հետ կապված նկատողությունից հետո, միայն որոշակի ժամանակ պահի բարձր որակի արտադրություն, իսկ հետո կրկին անցնի իր նախկին գործունեությանը:
- Իհարկե, եղել են, որովհետև, եթե նրաց մոտ չկա ՀԱՍՊ համակարգը, այսինքն՝ չի կիրառվում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը, երբ իր աշխատակիցը չգիտի անձնական հիգենայի կանոններ, ապա տնտեսվարողը կարող է խնդիրներ ունենալ: Մի աշխատակցի պատճառով կարող են խնդիր ունենալ սննդամթերքի անվտանգության հետ կապված, քանի որ չլվացված մեկ աշխատողը կարող է պատճառ դառնալ, որ սննդամթերի ամբողջ խմբաքանակը լինի վատը: Որքան էլ արտադրությունը լավը լինի, չես կարող բացառել, որ կարող է իր հիգենային չհետևող աշխատակից լինի:
Երբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոշակի առումով մենք զերծ ենք մնում այն բոլոր ռիսկերին, որ եղել են նախկինում: Բայց, միևնույն է, տնտեսվարողը պետք է հետևի թե՛ աղտահանության աշխատանքներին, թե՛ բոլոր տեխնոլոգիական ռեժիմներին և այլն: Օրինակ, եթե կաթը պատշաճ պաստերիզացիայի չենթարկենք, սա ինքնին կհամարվի վտանգավոր սննդամթերքի սկիզբ, իսկ պատշաճ պաստերիզացիայի կատարելու համար մենք պետք է դնենք համապատասպան ժամանակ և ջերմատիճան:
- Սննդամթերի որակի խախտումների հետևանքով ՀՀ-ում ի՞նչ աստիճանի վնասներ են եղել, մահացության դեպքեր եղե՞լ են:
- Ի ուրախություն մեզ` Հայաստանում մահացու դեպքեր չեն գրանցվել: Հիմնականում խնդիրներն արտահայտվել են աղիքային ինֆեկցիաների տեսքով, ունեցել ենք նաև բոտուլիզմի դեպքեր, բայց տնայնագործական պահածոների պատճառով: Գործարանային պահածոները համապատասխան ստերիլիզացիայի են ենթարկվում և զերծ են այն ռիսկերից, որոնք կան տնայնագործական պայմաններում պատարաստած պահածոներում: Ամեն տարի բոտուլիզի դեպքեր լինում են:
- ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հայտարարել էր, որ բրուցելիոզով հիվանդ կենդանու միսը կարող է վաճառվել, եթե կա համապատասխան տեղեկանք, որ միսը վարակված է: Սա վտանգավոր չէ՞:
- Խոսքը վերաբերում է նրան, որ անասաբույժի կողմից տրամադրված տեղեկանքով ասվում է, որ այդ միսը կարող է ենթարկվել ջերմային վերամշակման ու պահածոյացման: Այսինքն ՝ տվյալ միսի հետ կապված անասբույժը տալիս է, որ այն ենթարկվել մշակման՝ բարձր ջերմային եղանակով, քանի որ շոգեխաշած մսի արտադրություններում չեզոքացնում է ռեսկերը: Սակայն այդ միսն իրացման ցանցերում չի լինում, որովհետև շփումը կամ ոչ պատշաճ պատրաստումը կարող է ռիսկային լինել:
- Եթե ապացուցվել է, որ X արտադրողի Y արտադրանք վնասակար է, սակայն կա նաև վաճառված խմբաքանակ, խանութներում առկա ապրանքը հետ կանչո՞ւմ եք, սպառողներին ինչպե՞ս եք տեղեկացնում:
- Մեր երկրի օրենքով ապրանքը հետ կանչելու լիազորությունն արտադրողի վրա է: Նախ արտադրողը հաշվով է դուրս գրում արտադրանքն ու ինքը գիտին այն իրացման կետերը, որտեղ ապրանքը մատակարարել է: Իրականության մեջ հենց արտադրողը պետք է հայտարարի, որ իր ապրանքի մեջ խնդիր կա, բայց քանի որ չի անում, մենք ենք հայտարարություն տարածում, շուտով կլինի նաև հավելված, որի միջոցով կտեղեկացվի: Օրինակ՝ ԱՄՆ-ում, լիզոր մարմինը, եթե ապրանքում խնդիր է արձանագրում, ապա արտադրողն ապրանքը հետ կանչելու ընդամենը 24 ժամ ժամանակ ունի: Մեզ մոտ օրենսդրությամբ այդ ժամը ֆիքսված չէ, դրա համար մենք ռիսկը մեր վրա ենք վերցնում ու հաղորդագրություն տարածում:
- Դժգոհությունների կա հատկապես հանրային սննդի կետերի հետ կապված, ավելին՝ շատ անգամ ծաղրում են ու հարցնում ՝ կատվի՞, թե շան միս ես ուտում: Այս ոլորտում վերահսկողության ի՞նչ քայլեր են արվում, կատվի, շան միս հայտնաբերե՞լ եք:
- Այս տարի մենք հանրային սննդի կետերը շատ են ստուգել, շատ ունենք նաև կասեցումներ, վարչական պատասխանատվության դեպքեր: Բայց կատիվ ու շան միս հավատացեք՝ գոյություն չունի: Անցյալ տարի նման մի հայտարարության պատճառով Երևան քաղաքի ոստիկանությունն ու մեր ծառայությունը մոբիլիզացվել էր, որ հայտնաբերի: Պարզվեց, որ նապաստակի միսն են շփոթել կատվի մսի հետ, մենք նման բան չենք արձանագրել, այս խնդիրը միայն մեր ուշադրութան կենտրոնում չէ: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հանրային սննդի ոլորտին, ասեմ, որ ունենք և՛ բավականին վատ, և՛ բավականին լավ հանրային սննդի կետեր: Սակայն մենք անելիք ունենք հիմնականում փոքրերի հետ, քանի որ կան դեպքեր, որ տարածքը չի համապատասխանում՝ շատ փոքր է և այլն: Մենք նաև աշխատանք ենք տանում տեղական ինքնակառավարման մարմիների հետ, քանի որ առևտրի ծառայությունների մասին օրենքը տալիս է համաձայնություն նրանց աշխատանքի համար: Օրինակ՝ պահանջ է նաև տաք ու սառը ջուր ունենալը, և մենք արգելում ենք գործունեությունը մինչև չապահովեն այս պահանջը:
- Դժգոհություն կար նաև մանկապարտեզների սննդի որակի հետ կապված, այստեղ ի՞նչ պատկեր ունենք, ի՞նչ մակարդակի վերահսկողություն կա՝ հաշվի առնելով, որ որոշ մանկապարտեզներ կառուցվել են դեռևս սովետական տարիներին և խոհանոցները վատ վիճակում են:
- Երևան քաղաքում պատկերը բավականին լավ է, որովհետև մանկապարտեզները բավականին բարեկարգվել ու վերանորոգվել են: Ինչ վերաբերում է մարզերին, ապա խնդիրներ ունենք: Երևանի քաղաքապետարանի հետ կարելի է ասել, որ ամենշաբաթյա շփման մեջ ենք՝ կապված թե՛ ապրանքների որակի հետ, թե՛ մանկապարտեզներ ու դպրոցներ շրջայցների հետ: Նույն ձեռագրով աշխատում ենք հանրապետության բոլոր մարզերում, քանի որ այս տարի բոլոր մարզկենտրոններում հանդիպումներ են ունեցել թե՛ մարզպետանարանների ներկայացուցիչների, թե՛ դպրոցների ներկայացուցիչների կամ տնօրենների հետ՝ ներկայացնելով բոլոր այն պահանջները, որ կա սննդամթերի անվտանգության պահանջներում: Սակայն մենք հանդիպումներ ենք ունեցել նաև մատակարարների հետ, որպեսզի հասկանան, թե ինչ սննդամթերը պետք է մատակարարեն, իսկ մանկապարտեզն էլ իմանա, թե ինչ սննդամթերը պետք է ընդունի, ինչպես պետք է պահի ու մատուցի երեխաներին:
- Սննդի արտադրությունը կարելի է դադարեցնել, բայց մանկապարտեզի դեպքում գործունեություն դադարեցնելը բարդ չէ՞, թե եղել են դեպքեր, որ դադարեցրել եք:
- Այո՛, բարդ է, սակայն եղել են տեղեր, որ կասեցրել են: Նման դեպքեր ենք ունեցել Շիրակի և Արարատի մարզերում: