Քարդաշյան-Ջեներ քույրերն ամբողջական կազմով նկարահանվել են Calvin Klein-ի ներքնազգեստի գովազդի համար (լուսանկարներ)
Քարդաշյան-Ջեներ քույրերը դարձել են Calvin Klein-ի նոր՝ #MYCALVINS կոչվող գովազդային արշավի դեմքերը: Այս մասին հայտնում է US Magazine-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քենդալը, Քայլին, Քորտնին, Քիմը և Քլոեն առաջին անգամ են ամբողջական կազմով մասնակցել գովազդային նկարահանումներում:
Համացանցում հրապարակված լուսանկարներում քույրերը գովազդում են բրենդային ներքնազգեստը և ջինսե հագուստը:
Նշվում է, որ #MYCALVINS գովազդային շարքն առաջ է տանում ընտանեկան արժեքները: Ավելի վաղ արշավում հայտնվել են Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ Կայա և Պրեսլի Գերբերները, ինչպես նաև՝ Սոլանժ Նոուլզը և A$AP Rocky-ն: