Samsung-ը մտադիր է վերամշակել իր հին սմարթֆոնները՝ կոբալտի գնի թանկացման պատճառով
Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է զբաղվել հին սմարթֆոնների վերամշակմանն՝ դրանց մարտկոցներում առկա կոբալտը հանելու համար, որի գինը միայն 2017 թվականին բարձրացել է 235 տոկոսով:
Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հայտնելով, որ կոբալտի գինն, իր հերթին, բարձրացել է Կոնգոյում այդ մետաղի արտահանման հարկերի աճի պատճառով:
Ինչպես նշվում է, Samsung-ը միակ ընկերությունը չէ, որը փորձում է նվազեցնել կախվածությունը աֆրիկյան երկրից, որտեղ արդյունահանվում է կոբալտի համաշխարհային ծավալների կեսից ավելին: Իրենց հազվագյուտ մետաղով ապահովելու փորձեր են կատարում նաև Volkswagen-ը, BMW-ն և Panasonic-ը:
Էլեկտրամեքենաների քանակի ավելացմամբ պայմանավորված աճող պահանջարկի պատճառով մեծացել է նաև արտադրողների կախվածությունն այդ երկրից, որը հայտնվել է կոռուպցիոն և մանկական աշխատուժի չարաշահման շուրջ սկանդալներում:
Samsung-ի տվյալներով՝ բռնկվող մարտկոցներով տխրահռչակ Note 7 սմարթֆոնների մի մասի վերամշակումը միայն թույլ կտա 157 տոննա կոբալտ ստանալ, ինչպես նաև այլ օգտակար տարրեր: