Հարավաֆրիկյան Հանրապետությունում առյուծները հոշոտել են որսագողին
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առյուծները հոշոտել են որսագողության համար կասկածվող տղամարդուն: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ փետրվարի 12-ին Կրյուգերի ազգային պարկի մոտակայքում թփերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ: Դրանք գտնվել են Լիմպոպոյի արգելոցներից մեկում, որտեղ վերջին տարիների ընթացքում կտրուկ մեծացել է որսագողերի թիվը:
«Ըստ երույթին` զոհն ապօրինի կերպով որս է արել արգելոցում, երբ առյուծները հարձակվել ու սպանել են նրան: Նրանք կերել են համարյա ամբողջ մարմինը՝ թողնելով միայն գլուխն ու փորոտիքը», - պատմել է Լիմպոպոյի ոստիկանության մամուլի քարտուղար Մուատսե Նյուպեսայդը:
Նշվում է, որ որսորդի մնացորդների մոտ լիցքավորված ատրճանակ է եղել: Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը: