Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը, երիտասարդներն էլ չեն համակերպվում չադրայի հետ. «Ալիք» օրաթերթի խմբագիր

Պանթյուրքիզմի պրոպագանդան հակաիրանական է, և պետությունը, պարսկական դիվանագիտությանը բնորոշ, շատ զուսպ ու լռակյաց, լուծում է խնդիրները: Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ էլ Իրանը արտաքուստ չեզոք քաղաքականություն է վարում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի ցանկություններին, բայց արտաքուստ չեզոք դիրքորոշում են հայտնում, որ չբորբոքեն 30 միլիոնանոց թրքախոս զանգվածի կրքերը: Այս քաղաքականության շնորհիվ էլ, նրա խոսքով, Իրանում անջատողականություն չկա:

- Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, երբ հակակառավարական բողոքի ցույցեր անցկացվեցին, ինչպիսի՞ քաղաքականություն են վարում տեղի լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ալիքը»: Արդյոք կա՞ն աշխատաոճի փոփոխություններ:

- Մենք թևակոխել ենք «Ալիքի» 87-րդ տարին: Առանց դադարի 87 տարի է, ինչ աշխատում ենք: Իրանի հայ համայնքում, գիտեք, որ «Ալիքը» միակ օրաթերթն է: Մենք պետական օրաթերթ ենք, ոչ իշխանական, որովհետև իշխանությունները կարող են փոխվել: Վերջին 40 տարում՝ իսլամական հեղափոխությունից հետո, ճաշակել ենք տարբեր տեսակի իշխանություններ: Առնչվել ենք աջ, ձախ, կենտրոն, բարեկարգչական, արմատական, պահպանողական կառավարությունների հետ: Բոլոր փուլերում մենք աշխատել ենք բալանսավորված, կարողացել ենք լինել հավասարակշռված:

Վերջին իրադարձություններից հետո ժողովրդի մեծամասնության քվեով ընտրված իշխանությունները ունեցան տնտեսական դժվարություններ: Գործազրկության, աղքատության տոկոսային աճը ստիպեց հանրությանը դուրս գալ փողոց: Սոցիալական պայմանների խեղդող հանգամանքները բնակչությանը դուրս հանեցին: Դա եղավ ինքնաբուխ: Չկային կուսակցություններ, լրատվամիջոցներ, որոնք առաջնորդում էին մարդկանց: Մարդիկ ինքնաբուխ դուրս եկան: Անախորժություններ եղան երկու կողմից էլ, ձերբակալություններ եղան, ծեծ ու ջարդ: Հարյուրավոր բանտարկյալները շուտով ազատ արձակվեցին: Նրանց մեծ մասը ուսանողներ էին: Մեկ հայ ուսանող ձերբակալվեց: Բայց որպես հայ նրան շատ արագ, 10 օրում ազատեցին: Նրա նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չցուցաբերվեց:

Դժգոհությունը՝ սոցիալական վիճակն էր, աշխատատեղերի բացակայությունը, գործազրկությունը, որոնց պատճառով մարդիկ ծանր բեռի տակ են: Բարեբախտաբար, իշխանությունները հայտարարեցին, որ ուզում են բավարարել ցուցարարների պահանջները, ինչի արդյունքում խորհրդարանը զսպեց իրանական Նոր տարվան ընդառաջ տեղի ունենալիք ապրանքների, մթերքների թանկացումը: Նման քայլերով իշխանությունը մեղմեց ներքաղաքական անհանգիստ վիճակը:

- Իրանում ապրող հայերն էլ ունեն նույն տնտեսական խնդիրները, որոնք ունեն իրանցիները: Ինչո՞ւ էին հայերը պասիվ մասնակցում այդ ցույցերին:

- Այո, տնտեսական խնդիրները ուղիղ ազդում են նաև հայ համայնքի վրա: Սա համերկրային խնդիր էր, համերկրային դժգոհության ալիք էր: Մենք էլ մեր դժգոհությունները արտահայտել ենք, փորձել ենք բարձրաձայնել մեր տեսակետը Իրանի խորհրդարանում ներկայացված մեր պատգամավորների միջոցով, «Ալիքի» միջոցով: Շուրջ 6 տարի է, ինչ «Ալիքը» ունի պարսկերենով հավելված և այն հեշտացնում է մեր տեսակետի ներկայացումը տեղի իշխանություններին: Տնտեսական խնդիրների պատճառով հայերը լքում են Իրանը: Երիտասարդները ապագայի հեռանկարներ չունեն: Հիմնականում Ավստրիայով ԱՄՆ են մեկնում: Հազարավոր հայեր մեկնեցին ոչ միայն աշխատելու նպատակով, այլև որպես փախստականներ: Դ. Թրամփի քաղաքականության արդյունքում հիմա չեն կարողանում մեկնել, շատերը վիզա ստանալու են սպասում, բայց սա չի նշանակում, որ մեկնել ցանկացողներ չկան:

Կենցաղային խնդիրներ էլ կան, որոնց պատճառով երիտասարդ հայերը չեն ուզում մնալ Իրանում: Չադրայի նկատմամբ զգայունություն ունեն, կրոնական խնդիրների նկատմամբ: Շփվելով աշխարհի հետ` իրանահայ երիտասարդները տեսնում են, որ իրենց համադասարանցիները ԱՄՆ-ում օրինակ ավելի ազատ են ապրում, իրենց ապրելակերպը չեն սահմանափակում: Դրա համար էլ ձգտում են դուրս: Ամեն դեպքում մեր համայնքը կենսունակ է, կան հայկական դպրոցներ, մշակութային օջախներ և այլն:

- Պարո՛ն Մելիքյան, «Ալիքը» միայն տեղի հայերի խնդիրների լուծմանն է աջակցո՞ւմ, թե փորձ է արվում ազդել Իրանի իշխանությունների վարած քաղաքականության վրա:

- Իրանում հայ համայնքը զգայուն է համազգային խնդիրների նկատմամբ: Հայերը ներգրավված են համազգային խնդիրների լուծման մեջ: Մասնավորապես Իրանի արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ մենք մեր տեսակետը հայտնում ենք: Եթե որպես օրաթերթ մենք զգում ենք, որ որևէ հարցի շուրջ պետք է հայտնենք մեր տեսակետը, բարձրաձայնում ենք այն: Իրանը՝ որպես 80 միլիոն բնակչություն ունեցող երկիր, 25-ից 30 միլիոն թրքախոս հատված ունի: Փորձ է արվում պանթյուրքիստական նկրտումների պրոպագանդա իրականացնել և մենք փորձում ենք բարձրաձայնել, որ այս խնդիրը՝ նշելով, որ այն ոչ միայն վտանգավոր է հայ համայնքի, այլև՝ հենց Իրանի համար:

Պանթյուրքիզմի պրոպագանդան հակաիրանական է նաև, և պետությունը՝ հատուկ պարսկական դիվանագիտությանը, շատ զուսպ ու լռակյաց կերպով, լուծում է խնդիրները: Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ էլ Իրանը արտաքուստ չեզոք քաղաքականություն է վարում: Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի ցանկություններին, բայց արտաքուստ չեզոք դիրքորոշում են հայտնում, որ չբորբոքեն 30 միլիոնանոց թրքախոս զանգվածի կրքերը: Այս քաղաքականության շնորհիվ է, որ Իրանում անջատողականություն չկա:

- Ի՞նչ դժվարությունների է բախվում «Ալիքը»: Կա՞ գրաքննություն, ինքնագրաքննություն:

- Հիմնական խնդիրը ֆինանսական, նյութական խնդիրներ են: Ինչպես Իրանի մյուս բոլոր թերթերը, այնպես էլ «Ալիքը», տնտեսական խնդրի առջև են կանգնած: Վերջերս 2 թերթ փակվեց հենց այս պատճառով: Մենք դժվարանում ենք նաև թերթի աշխատանքներում երիտասարդներ ներգրավվել, որի պատճառը հենց ֆինանսական խնդիրներն են: Բաց մտքով, համարձակ քայլերի ունակ երիտասարդները ակնկալում են ավելի մեծ վարձատրություն, բայց, ցավոք, մեր բյուջեն թույլ չի տալիս բարձր վարձատրել:

Իսկ գրաքննության առումով կարող եմ ասել, որ մենք վերահսկվում ենք նույն չափով, ինչ Իրանի մյուս լրատվամիջոցները: Իրանի իշխանությունները որոշ հարցերում կարմիր գծեր ունեն, որը վերագրվում է ազգային, պետական անվտանգության պահպանմանը: Այդ պատճառաբանությունը լրագրողական շրջանակները գնահատում են որպես պատրվակ: Նախկինում շատ էր լրագրողի ձեռքերը բռնելու, բերանը փակելու կեցվածքը: Իշխանությունները չէին հանդուրժում նույնիսկ մեկ ընդդիմախոսի հոդված, միտք, բայց ներկայումս նման բան չկա: Ազատությունը մեծացել է, ազատ խոսքի արտահայտման ծավալը մեծացել է: Բայց, ինչ խոսք, կան այդ կարմիր գծերը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России