Ալիսիա Վիկանդերը՝ «Լառա Քրոֆթ»-ի լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսի TCL Chinese Theater դահլիճում կայացել է «Դամբարաններ թալանողը. Լառա Քրոֆթ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել գլխավոր դերակատարուհի Ալիսիա Վիկանդերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 29-ամյա օսկարակիր շվեդուհին Լառա Քրոֆթի մասին ֆիլմում որպես գլխավոր դերակատար փոխարինել է հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլիին:
«Ես մեծացել եմ՝ Լառա Քրոֆթի խաղերը խաղալով ու Անջելինա Ջոլիին այդ դերում էկրանին տեսնելով»,-պատմել է նրբակազմ շվեդուհին:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ Վիկանդերը մարմնավորում է երիտասարդ Լառա Քրոֆթին, որը տարիներ առաջ անհետացած հորը գտնելու համար մեկնում է վտանգներով լի կղզի:
Հայտնի է, որ հատուկ այս դերի համար Վիկանդերը զբաղվել է բռնցքամարտով, արևելյան խառը մարտարվեստներով, նետաձգությամբ ու լեռնագնացությամբ:
Նշվում է, որ նախքան Լոս Անջելես գալը, Վիկանդերը նոր ֆիլմը ներկայացրել է աշխարհի տարբեր քաղաքներում: