Լուսանկարիչները բացահայտել են՝ իրականում ինչպես են արվում Instagram-ի զիլ լուսանկարները (ֆոտոշարք)
Թերթելով Instagram-ում հրապարակվող գեղեցիկ լուսանկարները՝ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե զիլ կադրերից ամեն մեկը ստանալու համար աշխատել է պրոֆեսիոնալների մի մեծ թիմ:
Սակայն առցանց հարթակում տարածում գտած նոր մարտահրավերը՝ «Զզվելի տեղ» (#UglyLocationChallenge), կոտրում է կարծրատիպերն ու ցույց տալիս, թե իրականում ինչ է թաքնված Instagram-ում լավագույններից համարվող կադրերի հետևում:
Ուսումնասիրելով AdMe.Ru-ի կազմած ֆոտոշարքը՝ ակնհայտ է դառնում, որ երբեմն հազարավոր հավանումներ ունեցող ու բոլորի ուշադրության կետրոնում հայտնվող լուսանկարներն արվում են ամենասովորական պայմաններում ու վայրերում: