Տեխասում մոտ 15 հազար դոլար են խոստացել Օսթինում պայթյուններին ներգրավված անձանց մասին տեղեկության համար
ԱՄՆ Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը մինչև 15 հազար դոլարի պարգևատրում է հայտարարել տեղեկատվության համար, որի օգնությամբ կձերբակալվեն Օսթինում երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունների շարքին ներգրավված մեկ կամ մի քանի անձինք: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը փնտրում է մարտի 2-ին և 12-ին Տեխաս նահանգի Օսթին քաղաքի սեփական տներ պայթուցիկներ նետած անհայտ անձանց: Նրանց գործողությունների հետևանքով զոհվել է երկու մարդ:
Երկուշաբթի Օսթինի բնակելի տներից մեկում ևս մի փաթեթ է պայթել, երկու մարդ հոսպիտալացվել է: Թե արդյոք այդ միջադեպը կապված է մյուս միջադեպերի հետ՝ դեռ հայտնի չէ: