6 նոր խաղ՝ Երևան Մոլի Նավապետ Քիդի գանձերի կղզում
«Երևան Մոլի» «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցի կենտրոնն իր հաճախորդներին ներկայանում է 6 նոր խաղով: Կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը ներկայացրեց խաղերը և նշեց, որ բոլորը շուկայում նոր են և միակն են Հայաստանում:
«Մենք բերել ենք այն խաղերը, որոնք հաճախորդին ամենից շատ դուր կգան: Բոլորը բրենդներ են, շուկայում հազվադեպ է իր անվանը համապատասխան խաղ ներկայացվում. մենք բերում ենք լավագույն խաղերը, շուկայի նորությունները, որ կարողանանք մեր հաճախորդներին ուրախացնել»,-ասաց նա և նշեց, որ խաղեր ընտրելիս առաջնորդվում են հաճախորդի ցանկությամբ:
Նոր ներկայացված խաղերն են՝
Star Wars
Ամերիկյան խաղ է, մանրակրկիտ աշխատանք է տարված. սիրված և լավագույն խաղերից մեկն է դառնում, և նույնիսկ ծնողների հետաքրքրությունը դարձել է փին-բոլը:
Luigi’s Mansion
Որսորդները և ուրվականների խաղ է. խաղացողը փոշեկուլով ընկնում է ուրվականների հետևից, խաղը մանկական է, և կինոների տպավորություններից հետո շատ հաճույքով խաղում են երեխաները:
Soccer
Այս խաղը սիրում են բոլոր տարիքի հաճախորդները: Խաղի ավարտին տրամադրվում են միավորներ, որոնք հավաքելով՝ հաճախորդները կարող են գնումներ կատարել «Մեգա-Թոյս» խաղալիքների սրահից:
Angry Birds
Նախկինում այս խաղը մարդիկ իրենց սմարթֆոններով էին խաղում, հիմա կարող են խաղալ նաև իրական ձևաչափում:
Gold Fishin
Gold Fishin-ը ևս գնդակներով խաղ է: Մենք արդեն հասկացել ենք, որ մեր հաճախորդները շատ սիրում են նմանատիպ ակտիվ բաներ՝ գնդակ, ջուր, լույսեր:
Stinky Feet
Սա շատ ծիծաղելի խաղ է: Մենք մտավախություն ունեինք արտաքին տեսքի առումով, բայց հասկացանք, որ բոլոր հաճախորդները հաճույքով խաղում են այն:
Որպեսզի ծնողը հանգիստ գնումներ անի կամ ֆիլմ դիտի և չանհանգստանա իր փոքրահասակ երեխայի համար, կարող է տեսախցիկներով հետևել, թե ինչ է այդ պահին անում երեխան` օգտվելով «Երևան Մոլ»-ի ինտերնետից և համապատասխան հավելվածից:
Աննա Մելքոնյանը նշեց, որ կարևորագույն հարցը երեխաների անվտանգությունն է, և առանց ծնողի նրանք չեն կարող խաղահրապարակից դուրս գալ: Նա ասաց, որ իրենց մոտ բացվել է նաև սրճարան, որտեղ կարող են երեխաների ծննդյան տոները անցկացնել: