Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Արմեն Սարգսյանը ցանկանում է իր երդմնակալությանը տեսնել և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Քոչարյանին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ ուղարկվեն նախկին նախագահներին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի խոսնակ Հասմիկ Պողոսյանը:


Վերջինիս փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը ցանկանում է, որ Հայաստանում ի վերջո ձևավորվի այդ քաղաքական մշակույթը, որպեսզի նախկին նախագահները մասնակցեն նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: 


Սակայն կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի այս ցանկությունն իրականություն չի դառնա. արդեն հայտնի է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը չի մասնակցի:


Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ այս հարցին անդրադառնալով, ասել էր, թե Քոչարյանն ապրիլին 9-ին Հայաստանում չի լինելու, քանի որ «այդ օրերին նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն, գտնվելու է արտերկրում»:


Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նրա խոսնակ Արման Մուսինյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե այդ հարցին կպատասխանեն ավելի ուշ:


Դատելով, սակայն, Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հայ ազգային կոնգրեսի տարածած բավական խիստ հաղորդագրությունից, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը նույնպես չի մասնակցի երդմնակալությանը:


Հիշեցնենք՝ ՀԱԿ-ը Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. - «2017 թվականի համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել»։


Ի դեպ մինչ այս պահը հայտնի չէ, թե որտեղ է տեղի ունենալու Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Առայժմ հայտնի է, որ նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները:


Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, բայց թե կոնկրետ որտեղ, դեռևս հայտնի չէ:


Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանն, այդ հարցը կորոշվի Ազգային ժողովի խորհրդի նիստում։ 


«Նախագահի երդմնակալության առթիվ հատուկ նիստի հրավիրման կարգը, վայրը, ժամը պետք է հաստատվի Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ։ Այս պահի դրությամբ Ազգային ժողովի խորհրդում այդպիսի հարց չի քննարկվել», - ասաց Բաբայանը։


Հարցին, թե ժամկետներ կա՞ն խորհրդի քննարկման, որոշման համար, խորհրդարանի տեղեկատվության վարչության պետը պատասխանեց. - «Խորհրդի հերթական նիստերից որևէ մեկի ընթացքում, իսկ խորհրդի հաջորդ նիստը կլինի երկուշաբթի օրը, եթե օրակարգի նախագծում ընդգրկված լինի հարցը, ապա երկուշաբթի օրը կքննարկվի»։


Նկատենք՝ մամուլն անդրադառնալով այս հարցին, գրել է, թե առայժմ իշխանությունները չեն կողմնորոշվում որտեղ անցկացնել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, «Հրապարակ»-ը գրել էր, թե անգամ քննարկվում է արարողությունն Ազգային ժողովի բակում անցկացնելու տարբերակը։


 


«Փառահեղ տեսարան կլիներ Հայաստանի բոլոր նախագահներին տեսնել մեկ հարթակում»

 



​Թե ովքե՞ր են, հրավիրվելու Հայաստանի չորրորդ նախագահի երդմնակալությանն, Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատությանը»  փոխանցեց, թե արարողությանը հրավիրված անձանց ցուցակը դեռևս վերջնական չէ,  այս պահին քննարկումներ են ընթանում:


Ի դեպ, Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի, Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Արմեն Սարգսյանի երդմնակալությանը։ Ազգային ժողովի փոխնախագահը միայն շեշտեց, թե իր երազանքն է տեսնել Հայաստանի բոլոր նախագահներին մի հարթակի վրա։


«Ես երազում եմ այն օրը, որը Հայաստանի բոլոր նախագահները կողք-կողքի, մի կողմ դնեն միգուցե գաղափարական, միգուցե ծրագրային, միգուցե, չեմ կարող ասել, անձնական տարաձայնությունները, բայց լինեն մեկ հարթակի վրա։ Փառահեղ տեսարան կլիներ ինձ համար», - ասաց Շարմազանով։


 


«Հանրության մեջ միասին երևալու չհաղթահարված պրոբլեմը կա»​



​Իշխող  կոալիցիայի անդամ, ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ, թե Հայաստանում այդպես էլ մշակույթ չի ձևավորվում և նախկին նախագահները չեն մասնակցում նորընտիր նախագահի երդմնակալությանը, քանի որ, օրինակ, կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը:


Աղվան Վարդանյանի համոզմամբ, խնդիրն ավելի շատ անձնական հարթության մեջ է:


«Իրականությունն այն է, որ անկախ ընտրությունների որակից ձևավորվել է խորհրդարանը, խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունել են արդյունքները, միջազգային հանրությունը հիմնականում դրական է գնահատել ընտրությունները, կրկնում եմ՝ թերություններն անխուսափելի են, կան և եղել են, բայց նաև միջազգային հանրությունը սա առաջընթաց քայլ է որակել, չեմ կարծում, որ սա է։ Կարծում եմ մի տեսակ կաղապարների մտածելակերպի տարբերություններ են, հանրության մեջ միասին երևալու այս չհաղթահարված պրոբլեմը կա։ Պատճառն ուղղակի էն գլխից չեն կարողացել ավելի բարձր լինել և փորձել պետականությանը հաղորդել նաև նման ավանդույթի անհրաժեշտությունը»։


Հարցին՝ անկախ նրանից ընդունում ես, թե չես ընդունում ընտրությունների արդյունքները, պետք է գա՞ս և մասնակցե՞ս նորընտիր նախագահի երդմնակալությանը, Վարդանյանը պատասխանեց. - «Պետք է գաս և մասնակցես՝ չէի ասի, բայց որ  նման անհրաժեշտություն կա՝ պետական մշակույթ ձևավորման, երբ որ քո երկրի բոլոր առաջին դեմքերը մի տեղ հավաքվում են՝ մի հարթակին և դառնում են պետականության խորհրդանիշ, դա անհրաժեշտ է, ե՞րբ կլինի, հուսանք որ մի օր կլինի»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России