Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը
Apple կորպորացիան հայտարարել է մշակողների համար նախատեսված ամենամյա WWDC միջոցառման՝ այս տարվա ամսաթիվը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Apple-ի շնորհանդեսը կկայանա 2018 թվականի հունիսի 4-8-ը՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի McEnery Convention Center կենտրոնում:
Ենթադրվում է, որ շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն ընկերության macOS, iOS, watchOS և tvOS օպերացիոն համակարգերի նոր տարբերակները: Վերլուծաբանները նաև հաշվարկում են, որ ցուցահանդեսին կներկայացվեն Apple-ի նոր գաջեթները:
Նշվում է, որ անցած տարի WWDC-ը նույնպես անցկացվել է Սան Խոսե քաղաքում: Սրահը նախատեսված է ավելի քան 6 հազար հյուրի համար, որոնց շրջանում ներկա կլինեն Apple-ի հազարավոր մշակողներ: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին: