Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքներ են իրականացվում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ:
ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյուն, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված: Այսուհետ մայրաքաղաքի թվով 66 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով:
«Երքաղլույս» ընկերությունը շարունակում է նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: