Արա Բաբլոյանը ուղևորվում է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ
![Արա Բաբլոյանը ուղևորվում է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ](https://gdb.rferl.org/ADE19373-4E3F-4BC7-8F66-AB1835EB8E10_w800_h450.jpg)
Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում», ֊ գրել է Բաբայանը։