Պոգբան կարող է «Ոսկե գնդակի» արժանանալ. Ռոնալդինյո
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Պոլ Պոգբայի հետ հյուրընկալվել է ֆրանսիական սպորտային հաղորդումներից մեկին, և նշել, որ Պոգբան կարող է հաղթել «Ոսկե գնդակը»:
Հիշեցնենք, որ բրազիլացին արժանացել է «Ոսկե գնդակին» 2005 թվականին:
«Պոգբան ունակ է հաղթել, դա անկասկած: Պոգբան իմ ընկերն է, և ես ինձ կուռք չեմ համարում: Պոլը երիտասարդ է, տաղանդավոր և կարող է հանդես գալ ցանկացած դիրքում: Նա ազատ է խաղում և կապ չունի պաշտպանվում է, թե հարձակվում: Պոգբան կարող է պատմություն կերտել»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում «Fourfourtwo»-ն: