Աղբյուր. ՊՍԺ-ն մայիսի 23-ին կհայտարարի Բուֆֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին
Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից, մոտ ժամանակներս կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Ինչպես վստահեցնում է «Football Italia»-ն, դարպասապահի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գրեթե համաձայնեցված է:
Կողմերին մնացել է որոշ մանրուքներ քննարկել: Սպասվում է, որ պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի` մայիսի 23-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆոնի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված կլինի 2 տարով:
Ընդ որում, դարպասապահի աշխատավարձը կբարձրանա գրեթե 2 անգամ` հասնելով մինչև տարեկան 8 մլն եվրոյի: