Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Սիբիր» ֆիլմի թրեյլերը
Համացանցում հրապարակվել է Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ «Սիբիր» ֆիլմի պաշտոնական թրելյերը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ֆիլմի ռեժիսորն է Մեթյու Մ. Ռոսին: Տեսանյութը հրապարակվել է Saban Films կինոստուդիայի յութուբյան ալիքում:
Ըստ սյուժեիի՝ Կիանու Ռիվզի հերոսը թանկարժեք քարերի վաճառքով զբաղվող Լուկաս Հիլն է, որը ժամանել է Ռուսաստան երկնագույն ադամանդներ վաճառելու համար: Հանկարծակիորեն անհետանում է Հիլի գործընկերը, որի մոտ գտնվում էին ադամանդները: Արդյունքում հերոսը մեկնում է նրան որոնելու Սիբիրի խորքերում:
Հայտնի է, որ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Կանադայի տարածքում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում: Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռևս անհայտ է: