Ալեգրին շուտ է վերադարձել արձակուրդից, որպեսզի հանդիպում ունենա «Յուվենտուսի» նախագահի հետ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունն ավելի հավանական է դառնում:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ժամանակից շուտ է վերադարձել արձակուրդից, որպեսզի հանդիպում ունենա ակումբի նախագահ Անդրե Անյելիի հետ:
Նշվում է, որ նրանք քննարկելու են Ռոնալդուի հավանական տեղափոխության հարցը:
Իտալացի մարզիչը տվել է իր համաձայնությունը պորտուգալացու տրանսֆերին:
Այս օրերին նաև հանդիպում են ունենալու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու հարձակվողի գործակալը` Ժորժե Մենդեշը: