24-ամյա ամերիկուհին չի հավանել չինական ռեստորանի ուտելիքն ու կծել հաստատության տիրոջ ականջը
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհին, չհավանելով տեղի չինական ռեստորաններից մեկի մատուցած ուտեստը, վիճել է մատուցողի հետ ու անգամ կծել նրա ականջը, այս մասին գրում է People պարբերականը։
Հայտնի է, որ 24-ամյա Ջեյդ Լորեն Անդերսոնն արդեն ձերբակալված է, նա կարող է ազատության մեջ հայտնվել միայն 20 000 դոլար գրավ վճարելու դիմաց։
Անդերսոնը եկել է ռեստորան՝ իր բողոքն արտահայտելու անորակ սննդի համար։ Մինչդեռ ռեստորանի սեփականատեր ամուսիններն այդքան էլ լավ չեն տիրապետել անգլերենին։ Լեզվական խոչընդոտից զայրացած այցելուն որոշել է հաղթահարել յուրահատուկ կերպով՝ անսպասելի հարձակվելով ամուսինների վրա։
Ռեստորանի տերերի որդին փորձել էր թարգմանել Ջեյդ Անդերսոնի բողոքը, սակայն երիտասարդ աղջկա համբերությունը սպառվել է և նա ի վերջո հրել է տղային, գետնին նետել ուտելիքն ու հարձակվել ռեստորանի տիրուհու վրա։ Կռվին միջամտել է հարձակման ենթարկված կնոջ ամուսինը՝ փորձելով դուրս հրավիրել ագրեսիվ հաճախորդուհուն, հենց այդ պահին էլ Ջեյդը կծել է նրա ականջը։
Հաջորդ օրը ռեստորանը չի գործել։