Հարավային Աֆրիկայում կինը, որի մահն արձանագրել էին բժիշկները, սկսել է շնչել դիահերձարանում
Հարավային Աֆրիկայում կինը, որին ավտովթարի ենթարկվելուց հետո բժիշկները մահացած էին համարել, սկսել է շնչել դիահերձարանում:
Ինչպես հայտնում է CNN-ը, շտապ օգնության ծառայության օպերատորը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, որ ներկա պահին ստուգումներ են իրականացվում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դիարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ կինը շնչում է, երբ նա արդեն մի քանի ժամ գտնվում էր այնտեղ: Բժիշկները կնոջն այնտեղ էին տեղափոխել Յոհանեսբուրգում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից:
Տուժած կինը, որի անունը չի նշվում, ներկա պահին վերականգնվում է հիվանդանոցում: Բժիշկների խոսքով՝ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսին: