Pussy Riot-ի անդամների դեմ վարչական գործ է հարուցվել՝ Խորվաթիա-Ֆրանսիա խաղն ընդհատելու համար
Կիրակի երեկոյան Pussy Riot-ի չորս անդամները ընդհատեցին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթացող Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը` խոտածածկ դուրս գալով: Pussy Riot-ի անդամների պնդմամբ՝ «Միլիցիոները մտնում է խաղի մեջ» կոչվող այդ ակցիայով իրենք պահանջում էին «քաղբանտարկյալների ազատ արձակում, սոցիալական ցանցերում գրառումների և հանրահավաքներին մասնակցության պատճառով հարուցված քրեական գործերի կարճում, ինչպես նաև քաղաքական կյանքում մրցակցության վերականգնում»: