Պալմա Դե Մալյորկայում կարգելվի վարձով բնակարաններ տալ զբոսաշրջիկներին
Իսպանական Պալմա Դե Մալյորկա քաղաքի քաղաքապետարանը սկսել է զբաղվել «զբոսաշրջիկների խնդրի» լուծմամբ. Քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերում կարգելվի վարձով բնակարաններ տալ զբոսաշրջիկներին:
Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել են Պալմա Դե Մալյորկայի քաղաքապետարանում, նոր կանոնները պատշոնապես ուժի մեջ կմտնեն հուլիսի վերջից:
«Մենք բազմաբնակարան շենքերում զբոսաշրջային բնակարանների վարձակալության արգելք ենք մտցնում ամբողջ Պալմայում», - պատմել են քաղաքապետարանում:
Նշվում է, որ միակ բացառությունն այն տներն են, որոնք ամբողջությամբ բաղկացած են զբոսաշրջիկներին վարձով տալու համար նախատեսված բնակարաններից: Իրավախախտները կարող են տուգանվել մինչև 40 հազար եվրո գումարով:
Պալմա Դե Մալյորկայի քաղաքապետ Անտոնի Նոգերայի խոսքով՝ նպատակը լայնածավալ զբոսաշրջության կարգավորումն է:
«Մենք ցանկանում ենք, որ Պալմայում կարողանան ապրել նրա բնակիչները: Մենք կարծում ենք, որ մեզնից է սկսվում այս միտումը, քանի որ Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում առկա է նույն խնդիրը», - ասել է նա: