Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հետխորհրդային երկրների ԶԼՄ-ներին են ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպել են Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողների հետ:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել են նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:
Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը պատասխանել են լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաաստանի վարած արտաքին քաղաքականությանը: