Սիրիական Դերաա նահանգի գրոհայինները որոշել են միանալ կառավարական բանակին և միասին պայքարել ԻՊ-ի դեմ
Ռուս զինվորականները հայտնել են Դերաա նահանգի Բոսրա էշ-Շամ քաղաքի գրոհայինների կայացրած որոշման մասին, որոնք ցանկանում են ընդգրկվել սիրիական կառավարական բանակի կազմում:
«Գրոհայինները պարզապես վայր չեն դրել զենքը: Նախկին գրոհայինները որոշում են կայացրել միավորվել սիրիական բանակի հետ և պայքարել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ», - INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը:
Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքում գրոհայինները որոշել են քաղաքը խաղաղ կերպով միավորել մյուս սիրիական եղբայր քաղաքների հետ: