Թուրքիայում չեղարկվել է 2016-ին սահմանված արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայում չեղարկել են 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ ավարտել պայքարը «ենթադրյալ ահաբեկիչների» դեմ, մասնավորապես՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունեցողների:
Հաղորդվում է նաև, որ 2016-ից մինչ օրս երկրում իրականացվող քաղաքականության արդյունքում ավելի քան 130 000 պետաշխատող է ազատվել աշխատանքից: Ավելի քան 18000-ն ազատվել են հուլիսի 9-ի Էրդողանի երդմնակալության արարողությանն ընդառաջ: