«Շիրակը» հայտնել է, թե ով կպաշտպանի թիմի դարպասը նոր մրցաշրջանում
22-ամյա դարպասապահ Վսևոլոդ Երմակովը կպաշտպանի «Շիրակի» դարպասը նոր մրցաշրջանում:
Այս մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Մեր հիմնական դարպասապահն է լինելու բոլորին ծանոթ Վսևոլոդ Երմակովը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Շիրակի» նախկին դարպասապահ Անատոլի Այվազովը կարիերան շարունակում է «Բանանցում», իսկ Երմակովը 2016/17 մրցաշրջանում արդեն հանդես եկել է Գյումրիի թիմում:
Նախորդ մրցաշրջանում Երմակովը պաշտպանում էր Իժևսկի «Զենիթի» դարպասը: