10 օր է, ինչ սկսել ենք, բայց արդեն կան բացահայտումներ. Պետական վերահսկողական ծառայության պետ (տեսանյութ)
10 օր է, ինչ սկսել ենք, բայց արդեն կան բացահայտումներ. Facebook կայքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Արդեն մի գործով դիմել ենք Դատախազություն, հաջորդները նույնպես պատրաստ են, միլիոնների գողության մասին է խոսքը։ Քանի դեռ չենք ներկայացրել Դատախազությանը, չեմ ուզում շտապել ու մանրամասներ ներկայացնել, բայց ես վստահեցնում եմ, որ ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք»,-ասել է պաշտոնյան։
Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։