Ավստրալիայում համերգի ժամանակ Փինկն ընդհատել է իր ելույթը՝ երկրպագուին մխիթարելու համար (տեսանյութ)
Երգչուհի Փինկն Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում համերգ տալիս ընդհատել է իր ելույթը՝ պատանի երկրպագուհուն մխիթարելու համար, որը սգում էր մոր մահը:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, 14-ամյա Լիա Մըրֆին հատուկ պաստառ էր պատրաստել, որով երգչուհուն ցանկացել է տեղեկացնել իր վշտի մասին՝ բացատրելով, որ իր մայրը մահացել է, և որ կցանկանար գրկել երգչուհուն:
«Անունս Լիա, ես 14 տարեկան եմ: Մեկ ամիս առաջ կորցրել եմ գեղեցիկ մայրիկիս, կցանկանայի գրկախառնվել… խնդրում եմ», - գրված էր պաստառին:
Փինկը կարդալով գրառումը՝ գտել է նաև գրառման հեղինակին և ընդհատելով ելույթը՝ մոտեցել աղջկան: Գրկախառնվելուց հետո նա լուսանկարվել է աղջկա հետ: