Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

Դուք Ձեր երեխային Երևանից Թիֆլիս մեկնելիս կվստահեի՞ք մի վարորդի, ով չունի վարորդական վկայական ու մեքենա վարել չգիտի:

«Առաջին ալիքի» «Խաղի կանոններ» հեռուստածրագրի շրջանակներում տեղի ունեցած բանավեճի ընթացքում ավագանու ընտրությունների «Երևանցիներ» դաշինքի առաջին համար Արարատ Զուրաբյանը նման հարց ուղղեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ով ասաց՝ իհարկե, ոչ:

Սրան հետևեց հաջորդ հարցը՝ արդյոք Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի գործառույթները շատ լավ պատկերացնում է՞։

Հայկ Մարությանը ի պատասխան նշեց.

«Այո՛, վստահ եմ, որ կարող եմ կառավարել Երևան քաղաքը, եթե վստահ չլինեի՝ չէի առաջադրվի, քանի որ նույն Երևան քաղաքում ապրում են իմ երեխաները, որոնց չեմ տարանջատում մյուս երեխաներից, ու դա անելու եմ, եթե  ընտրվեմ»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա, պատասխանելով հաջորդ հարցին, նկատեց, որ ընտրություններն, այո, աշխարհի ամենաքաղաքական երևույթն են, և հնարավոր չէ չքաղաքականացնել դրանք: Մանավանդ որ հետհեղափոխական Հայաստանում շատ կարևոր է հստակությունը, իսկ դրա համար պետք է բացատրել, ներկայացնել ամենը:

Նշենք, որ նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել էր քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնց մեկնաբանը մեկական հարց տվեց, ապա միմյանց հարցեր տալու հնարավորություն:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ով ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հեռուստաբանավեճի հրավեր էր արել, հրաժարվել էր մասնակցել՝ ասելով, որ այս տարբերակն իր համար  անընդունելի է:  «Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ նախնական տեսաձայնագրմամբ։ Սա, կարծում եմ, վիրավորանք  է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ ես հասկանում եմ ուղիղ եթերով»,- ավելացրել էր Նաիրա  Զոհրաբյանը։

Ներկա չէին նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ  Զարուհի Փոստանջյանը, ով ըստ մեկնաբանի՝ վերջին պահին հրաժարվել է, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ում մայրն էր օրեր առաջ մահացել, և «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արտակ Ավետյանը:

Թեկնածուները նաև առանձին-առանձին պատասխանեցին մեկնաբանի հարցերին: Արտակ Զեյնալյանին ուղղված հարցն, օրինակ, այն էր, թե ինչու ՀՀ արդարադատության նախարար լինելով՝ ցանկանում է դառնալ ՀՀ քաղաքապետ:

«Երևան քաղաքի քաղաքապետը իր նշանակությամբ և ազդեցիկությամբ Հայաստանում  երրորդ պաշտոնն է և կառավարում է մի համայնք, որը կարելի է համեմատել ողջ  Հայաստանի, հետ,  և  տնտեսության 50 տոկոսը կենտրոնացած է Երևանում»,- ի պատասխան ասաց Արտակ Զեյնալյանը ՝ շեշտելով, որ հետևաբար այն ոչ պակաս  պատասխանատու  պաշտոն է :

«Երևանցիներ»-ի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանին էլ հարց ուղղվեց, թե ինչու է ընդգծում իր՝ նախկինում  փորձ ունենալը, քանի որ, օրինակ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ փորձ ուներ՝ աշխատել էր Ավանի թաղապետ, բայց ինչ ստացվեց:

Ի պատասխան՝ Արարատ Զուրաբյանն ասաց, որ համեմատությունը տեղին չէ, քանի որ 1998-ի իշխանափոխությունից հետո «Կենտրոն» համայնքի բնակչությունը վստահեց իրեն՝ չնայած ինքն այդ պահին ամենախոցելի թեկնածուն էր:

«Ես Հայաստանում տեղական  ինքնակառավարման հիմնադիրներից մեկն եմ և ասում եմ, որ ի տարբերություն Տարոն Մարգարյանի՝ իմ գործունեությունը ծավալել եմ իմ խղճին ու համոզմունքներին համաձայն»,- ասաց նա:

«Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին էլ հարց ուղղվեց, թե ինչու էր ընդհատակ անցել «Ժառանգությունը»:

«Սխալ ենթադրությամբ եք տալիս հարցը, «Ժառանգությունը» անկախ նրանից՝ հրապարակում Է, թ ե հարթակում, որոշել է չմասնակցել՝ ընդդիմադիր քվեն չտրոհելու համար»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի հարցը ևս ուղղված էր «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Մասնավորապես, արդյոք չունի՞ մեղքի զգացում ագրեսիվ քարոզարշավ իրականացնելու և հասարակությունը  սևերի ու սպիտակների  բաժանելու համար: Նա հարցրեց՝ տրանսպորտո՞ւմ էլ նստարանները պետք է լինեն սև ու սպիտակ: 

Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ իր թիմը երբեք քաղաքացիներին չի բաժանել, և հեղափոխությանն հաղթանակն էլ տեղի ունեցավ, որպեսզի  իշխանությունը հետ վերադարձնեն ժողովրդին, իսկ դրա միակ մեխանիզմն արդար և թափանցիկ ընտրություններն են: Սակայն նա ընդգծեց, որ, այո, կան ուժեր, որոնք «սև» են, և իրենք դա չեն ուզում թույլ տալ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России