Թուրքիան զորավարժություններ է անցկացնում միաժամանակ երեք ծովում
Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են խոշորագույն «SeaWolf» զորավարժությունները, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Sabah-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են միաժամանակ երեք ծովում՝ Միջերկրական, Սև և Էգեյան: Վարժանքներում ընդգրկվել են 131 ռազմական նավ, 57 ռազմական ինքնաթիռ և 33 ուղղաթիռ: Զորավարժությունները կշարունակեն մինչև մայիսի 25-ը:
Թուրք զինվորականները ռազմավարական և օպերատիվ վարժանքներ կիրականացնեն ճգնաժամային և ռազմական իրավիճակների սցենարով: Զորավարժություններին կներգրավվեն նաև սուզանավերը, ռազմածովային հրետանին և անօդաչու թռչող սարքերը: Վարժանքներին ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 26 հազար զինծառայող: